Լեհաստանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

14:46   24 Հոկտեմբեր 2020    326

Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:

Հաղորդագրությունն այս մասին շաբաթ օրն իր թվիթերյան էջին տեղադրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեկ Նախագահ Անջեյ Դուդան կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել: Արդյունքը դրական է: Նախագահն իրեն լավ է զգում: Մենք անընդհատ կապի մեջ ենք համապատասխան բժշկական ծառայությունների հետ»,- գրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները