«Հայաստանը պատասխան կտա իր հանցագործությունների համար». Հուլուսի Աքար

14:53   24 Հոկտեմբեր 2020    642

Մենք ինչպես այսօր, նաև վաղը կլինենք մեր եղբայրների կողքին, Ադրբեջանի արդար գործում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է Hayatsk.info-ն:

«Մենք չենք կարող անտարբեր մնալ բռնազավթիչ, բարբարոս Հայաստանի կողմից մեր եղբայրների սպանության նկատմամբ:

Մենք կաջակցենք Ադրբեջանին մինչ նրա պայքարի ավարտը: Համաշխարհային հանրությունը և Արևմուտքը չեն տեսնում բռնազավթիչ Հայաստանի հանցագործություններն ու բարբարոսությունները խաղաղ բնակիչների նկատմամբ, էլ չեմ ասում երեխաների, կանանց և ծերերի մասին», - հավելեց Աքարը:

Նախարարն ասել է, որ Հայաստանը պատասխան կտա իր հանցագործությունների համար. «Մենք հայցում ենք Աստծո ողորմությունը դավաճանական հարձակումների արդյունքում զոհված մեր եղբայրներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հուլուսի-Աքար  


Վերնագիրի այլ պիտակները