Բայդենն ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահի ամենաշռայլ ծախսեր անող թեկնածուն է

17:47   24 Հոկտեմբեր 2020    325

Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող ԱՄՆ պատմության մեջ ամենաշռայլ ծախսեր անող թեկնածուն է։ Սա ցույց է տվել Advertising Analytics-ի հետազոտությունը։

Տեղեկությունը՝ «The Hill»-ին է։ Միայն հեռուստատեսային գովազդի համար ԱՄՆ նախագահի թեկնածուն ու նախկին փոխնախագահը վերջին մեկ տարում ծախսել է ավելի քան 582 միլիոն դոլար։ Ըստ որում, վերջին շաբաթվա մեջ ծախսերը կազմել են 45 միլիոն դոլար։ Ընտրություններին մնացող 10 օրերին դեմոկրատների թեկնածուն հեռուստատեսության վրա ծախսելու է ևս 57 միլիոն դոլար։

Հանրապետական թեկնածու, գործող նախագահ Թրամփի ծախսերը շատ ավելի պակաս են։ Կազմում են 342 միլիոն դոլար, ըստ որում՝ վերջին 2 տարիներին։ Վերջին շաբաթներին երկու թեկնածուները իրար հետ միասին հեռուստագովազդի ու համացանացում գովազդ տեղադրելու համար ծախսել են 160 միլիոն դոլար։ Թրամփը մի փոքր ավելի է ծախսել Facebook и Google-ի գովազդի համար՝ 14 միլիոն՝ Բայդենի 12-ի դեմ։

Դեմոկրատներն ու հանրապետականները հեկոտեմբերի սկզբից իրենց կողմնակիցներին հետ միասին տվել են ավելի քան 100 հազար հայտարարություն։ ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները նոյեմբերի 3-ին են. բացի նախագահական ընտրությունները, ընտրվելու են՝ Ներկայացուցիչների պալատը, Սենատի մեկ երրորդը, 13 նահանգերի նահանգապետեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները