Անգելա Մերկելը «դժվար ամիսներ» է կանխատեսում Գերմանիայի համար՝ պանդեմիայի պատճառով

18:32   24 Հոկտեմբեր 2020    363

Գերմանիայում այժմ կորոնավիրուսի համավարակն ավելի արագ տեմպերով է տարածվում, քան տարեսկզբին էր։ Գերմանիային դժվար ամիսներ են սպասվում:

Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ քաղաքացիներին ուղղված իր տեսաուղերձում:

«Այժմ մենք գտնվում ենք կորոնավիրուսային համաճարակի շատ լուրջ փուլում: Նոր վարակների թիվն աճում է ոչ թե օրական , այլ ժամ առ ժամ», – ասել է Գերմանիայի կանցլերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մերկելը նաև հորդորել է քաղաքացիներին դադարեցնել ճանապարհորդությունները , հանդիպումները, հրաժարվել մոտ ապագայում միջոցառումների մասնակցելուց ։

Կանցլերը շեշտել է, որ անհրաժեշտ է պահպանել կառավարության սահմանած անվտանգության միջոցառումներն ու առաջարկությունները, որոնք խիստ անհրաժեշտ են մարդկանց առողջությունը, ինչպես նաև երկրի տնտեսությունը պահպանելու համար ։

Հիշեցնենք, ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել է կորոնավիրուսի պատճառով ԵՄ երկրների ղեկավարների հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգելա-Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները