Իրանում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

18:39   24 Հոկտեմբեր 2020    293

Շաբաթ օրը 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմուտքում:

Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տարերքի օջախը 80 կմ խորության վրա է: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Համադան քաղաքից 78 կմ հյուսիս-արևելք՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում:

Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները