Բելառուսում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է տվել և հորդորել է խուսափել հավաքների մասնակցելուց

19:36   24 Հոկտեմբեր 2020    330

Մինսկում ԱՄՆ դեսպանությունը երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացրել է հավանական հանրահավաքների, բողոքի ցույցեր, երթերի մասին և զգոնության կոչ արել:

Այս առնչությամբ զգուշացում է տրվել՝ պայմանավորված օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո պարբերաբար տեղի ունեցող ցույցերով և մինչև հոկտեմբերի 25-ը սահմանված «ժողովրդական վերջնագրով», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջնագրի մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ, որով կոչ էր արվում երկրի կառավարությանը կատարել ընդդիմության որոշակի պահանջներ, որոնց չիրագործման դեպքում բողոքի ցույցերն ու գործադուլները կշարունակվեն: Վերջնագրով պայմանավրված՝ երկրում ուժեղացվել է անվտանգությունը:

ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներն հորդորել է զերծ մնալ հանրային հավաքներին մասնակցելուց, ուշադիր լինել շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին, տեղի մամուլի հաղորդումներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները