Թրամփն է պատասխանատու ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի համար. Օբամա

11:40   25 Հոկտեմբեր 2020    362

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին է մեղավոր համարում Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսով վարակվածության ռեկորդային բարձր ցուցանիշների համար:

Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ օրը՝ Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունենալով և իր աջակցությունը հայտնելով առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենին:

«Համավարակը ձգվում է արդեն 8 ամիս, իսկ (ԱՄՆ-ում) նկատվում են վարակի ռեկորդային ցուցանիշներ»,- մեկնաբանել է Օբաման: Ավելի վաղ շաբաթ օրը հայտնի է դարձել, որ նախորդ օրը ԱՄՆ-ում գրանցվել է համավարակի սկզբից ի վեր վարակի ամենամեծ դեպքերի թիվը: 24 ժամվա ընթացքում վարակի առկայություն է նկատվել 83 757 մարդու մոտ:

«Չարժե սպասել, որ Դոնալդ Թրամփը հանկարծ կսկսի պաշտպանել մեզ: Նա նույնիսկ ի վիճակի չէ սեփական պաշտպանության համար միջոցներ ձեռնարկել»,- շարունակել է ԱՄՆ նախկին նախագահը՝ ընդգծելով, որ Թրամփը «նույնիսկ չի ընդունում խնդրի առկայությունը»: «Ոչ վաղ անցյալում՝ ընդամենը այս շաբաթ, նա բողոքում էր, որ ստիպված է եղել վերադառնալ աշխատանքի համավարակի պատճառով,- նշել է Օբաման:- Սակայն եթե նա (Թրամփը) աշխատեր սկզբից ի վեր, այժմ գործերն ավելի լավ ընթացք կունենային»:

Ապրիլին Օբաման պաշտոնապես հայտարարեց Բայդենին աջակցելու մասին, որը իր վարչակազմում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Այդ ժամանակ նա իր Twitter-ում հրապարակեց համապատասխան տեսաուղերձ: Հետո նա դա արեց ոչ մեկ անգամ: Նախորդ շաբաթ նա առաջին անգամ անձամբ ելույթ ունեցավ հանրահավաքում հաջակցություն դեմոկրատ թեկնածուի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները