ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել

15:39   25 Հոկտեմբեր 2020    327

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հոկտեմբերի 19-23-նն ընկած ժամանակահատվածում հերթական գաղտնի զորավարժություններն է իրականացրել Գերմանիայի տարածքում։

Ինչպես տեղեկացնում է «Stars and Stripes» հրատարակությունը, զորավարժությունների ընթացքում ստուգվել են Շտուտգարտի համատեղ շտաբի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը ռազմական հակամարտության դեպքում մոբիլիզանցելու կարողությունները:

Հրամանատարության պատրաստման և գնահատման բաժնի պետ, գեներալ-մայոր Ջոն Բոյդի խոսքով՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերից հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել է 4400 զինվորական:

Միևնույն ժամանակ զորավարժությունների բոլոր մանրամասները և սցենարները գաղտնի են պահվում։ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը նշել է միայն, որ դաշնակիցների բոլոր ցամաքային, ծովային, օդային, կիբեր-տիեզերական ռեսուրսների՝ հակամարտությունների դեպքում օգտագործման միջոցների մշակում է կատարվել:

Հիշեցնենք, որ եվրոպական հրամանատարությունը «Austere Challenge» զորավարժությունների իրականացումը սկսել է 1990-ական թվականներից, սակայն «սառը պատերազմի» ավարտից հետո Եվրոպայում հակամարտությունների հեռանկարի վերացման հետ կապված դրանք առավել ցածր ինտենսիվությամբ են անցկացվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները