Հնդկական ընկերությունն ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 2021 թվականի հունիսին

15:08   25 Հոկտեմբեր 2020    316

«Bharat Biotech» հնդկական ընկերությունը, որը թույլտվություն է ստացել «Covaxin»-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը երրորդ փուլում թեստավորելու համար (մարդկանց շրջանում), ակնկալում է, որ դեղամիջոցը պատրաստ կլինի 2021 թվականի հունիսին, եթե միայն կառավարությունը չառաջարկի թողարկել այն արտակարգ կիրառման համար:

Ընկերությունը պատրաստվում է թեստավորել ավելի քան 20 000 կամավորների երկրի 12-14 նահանգներում, պարբերականին հայտնել է «Bharat Biotech»-ի գործադիր տնօրեն Սայ Պրասադը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե մենք ստանանք բոլոր համաձայնությունները, կարծում եմ՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակում մենք պետք է ստանանք մեր երրորդ փուլի կինիկական հետազոտության արդյունավետություն ցուցումները»,-նշել է Պրասադը:

Covaxin դեղամիջոցը ստեղծվել է ընկերության կողմից Հնդկաստանի Բժշկական հետազոտությունների խորհրդի վարակաբանության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Այն իրենից ներկայացնում է ինակտիվացված պատվաստանյութ, որը, ինչպես ակնկալվում է, կաշխատի COVID-19-ի «սպանված տարբերակը» ներարկելու եղանակով իմունային ռեակցիա զարգացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները