Բժիշկները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գիտությանն անծանոթ օրգան

15:27   25 Հոկտեմբեր 2020    328

Նիդեռլանդների քաղցկեղի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են մարդու օրգան, որը նկարագրված չէ որևէ ուսումնասիրության մեջ: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Radiotherapy and Oncology ամսագրում:

Մասնագետները կատարել են հիվանդների հետազոտություն՝ համատեղելով պոզիտրոն էմիսիոն և համակարգչային տոմոգրաֆիան: Նրանք օրգանիզմ են ներարկել ռադիոակտիվ իզոտոպներով գլյուկոզա՝ ուռուցքները հայտնաբերելու համար: Արդյունքում նկարներում գտել են թքագեղձերի չորրորդ զույգը, որը նույնպես արձագանքել է ներարկվող դեղամիջոցին:

Այդ օրգանը հայտնաբերվել է PSMA PET / CT սկաների միջոցով հետազոտված բոլոր 100 հիվանդների մոտ: Հայտնագործությունը հաստատվել է տղամարդու և կնոջ դիահերձմամբ:

Ինչպես նշում են հետազոտողները, ենթադրվում էր, որ մարդու օրգանիզմում կան միայն երեք մեծ զույգ թքագեղձեր: Հայտնաբերված զույգը գտնվում է գլխի կենտրոնում: Ենթադրվում է, որ նախկինում դա չի նկատվել հետազոտությունների համար անհարմար տեղում գտնվելու պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բժիշկներ  


Վերնագիրի այլ պիտակները