Թրամփի դուստրն ու փեսան սպառնացել են դատի տալ մի խումբ հանրապետականների Թայմս Աքուերում գովազդային վահանակների պատճառով

15:58   25 Հոկտեմբեր 2020    298

ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփն ու նրա ամուսին Ջարեդ Քուշները, որոնք Սպիտակ տան խորհրդականներ են, սպառնացել են դատի տալ Դոնալդ Թրամփին դեմ ներկայացող մի խումբ հանրապետականներին, որոնք Նյու Յորքի Թայմս Սքուերում գովազդային վահանակներ են տեղադրել կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 225 հազար զոհերի վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Իվանկա Թրամփի եւ Ջարեդ Քուշների փաստաբան Մարկ Կազովիցը ներկայացրել է այդ սպառնալիքն այդ վահանակները տեղադրած Lincoln Project հանձնաժողովին հասցեագրված նամակում՝ անվանելով այդ գովազդը «կեղծիք, չարամիտ եւ արատավոր»:

«Եթե այդ գովազդային վահանակներն անհապաղ չհեռացվեն, մենք դատի կտանք եւ դա անկասկած կենթադրի հսկայական փոխհատուցում եւ պատիժ»,-նշված է Կազովիցի նամակում, որը Lincoln Project-ը հրապարակել է Թվիթերում:

Ի պատասխան՝ կազմակերպությունը հայտարարել է, որ գովազդային վահանակները չեն հեռացվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները