Իլհամ Ալիև. Եթե պատերազմը ես եմ սկսել, ապա ինչու՞ եմ սպասել 17 տարի:

10:28   25 Հոկտեմբեր 2020    195

Եթե պատերազմը ես եմ սկսել, ապա ինչու՞ եմ սպասել 17 տարի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, մասնավորապես, ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Պատասխանելով՝ «Դուք հավատու՞մ եք, որ այս ճգնաժամը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով» հարցին, պետության ղեկավարն ասել է. «Այո, հավատում եմ: Հակառակ դեպքում ես 17 տարի չէի մասնակցի բանակցություններին: Դուք փորձում եք ասել, որ ես եմ սկսել պատերազմը: Եթե ես եմ սկսել դա, ապա ինչու՞ եմ սպասել 17 տարի: Ադրբեջանական բանակը արդեն, առնվազն 10 տարի լավ պատրաստված է: Դրա համար էլ, դիվանագիտական լուծումը գտնվում է սեղանի վրա: Հայաստանը պետք է ազատի Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները: Ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ տարածքներ, իսկ այնուհետև հայերի հետ միասին ապրեն խաղաղ ու արժանապատվորեն: Մեր դիրքորոշումը կայանում է սրանում», - ասել է պետության ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները