ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով

16:35   25 Հոկտեմբեր 2020    307

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդականը վարակվել է նոր կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով երեք աղբյուրների:

Նրանց տեղեկություններով՝ ԱՄՆ փոխնախագահի խորհրդական Մարտի Օբստի՝ կորոնավիրուսով վարակվելը հաստատվել է անցյալ չորեքշաբթի: Սակայն հայտնի չէ՝ ունի՞ նա արդյոք COVID-19-ին ուղեկցող ախտանշաններ:

Գործակալությունն ընդգծում է, որ Օբստը չի մտնում վարչակազմի աշխատակիցների ցուցակում, սակայն Փենսի մերձակա շրջապատի ներկայացուցիչն է և հաճախ է հանդիպում նրա հետ, այդ թվում նաև Սպիտակ տուն այցելությունների ժամանակ: Վերջին անգամ նրանք կարող են միմյանց հանդիպած լինել մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն սերտ շփման մեջ չեն եղել՝ հաստատում են Bloomberg-ի աղբյուրները

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները