Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Բահրեյնի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագրին

20:05   25 Հոկտեմբեր 2020    348

Կիրակի ամենշաբաթյա քվեարկության ընթացքում Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի եւ Բահրեյնի հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագրին:

Աղբյուրի տվյալներով՝ Բահրեյնի հետ համաձայնագիրը միաձայն հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից: Այժմ այն պետք է փոխանցվի Կնեսետի դիտարկմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը ստորագրել է փաստաթղթերն Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Նեթանյահուն անվանել էր Իսրայելի հաշտությունն այդ երկու արաբական երկրների հետ «շրջադարձային պահ պատմության մեջ», որն արդյունքում կօգնի մեկընդմիշտ վերջ դնել իսրայելա-արաբական հակամարտությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ համաձայնագիրը հնարավոր էր դարձել ԱՄՆ-ի ակտիվ միջնորդության շնորհիվ: Նախքան փաստաթղթի ստորագրումը նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ դրանք կդառնան Մերձավոր Արեւելքում համապարփակ խաղաղության հիմք: Եռակողմ գործարքն Արեւմուտքում կոչել են «Աբրահամի համաձայնագրեր»՝ ի հիշատակ բիբլիական կերպարի: Պաղեստինը կտրականապես դեմ է եղել այդ համաձայնագրերին եւ հետ կանչել իր դեսպաններին Աբու Դաբիից ու Մանամայից:

Հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ Սուդանն ու Իսրայելը պայմանավորվել են հարաբերությունները կարգավորելու մասին «Աբրահամի համաձայնագրերի» շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Բահրեյն  


Վերնագիրի այլ պիտակները