Անհայտ անձինք փորձել են հրկիզել Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը վարում է կորոնավիրուսի վիճակագրությունը Գերմանիայում

00:39   26 Հոկտեմբեր 2020    347

Կիրակի գիշերը անհայտ անձինք փորձել են հրկիզել Բեռլինում տեղակայված Ռոբերտ Կոխի ինստիտուտի շենքը, որտեղ վարվում է կորոնավիրուսի վիճակագրությունը Գերմանիայում:

«Անցած գիշեր Ռոբերտ Կոխի ինստիտուտի շենքի ուղղությամբ նետել են պայթուցիկ սարքեր»,-ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ անվտանգության աշխատակիցը տեղական ժամանակով 2.40-ի շրջանում նկատել է մի քանի մարդու, որոնք ինստիտուտի շենքի դիմային հատվածի ուղղությամբ նետել են շշեր: Դեպքի հետեւանքով կոտրվել է պատուհանի ապակին, իսկ բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները