Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 5 միլիոն 300 հազարը

08:57   26 Հոկտեմբեր 2020    229

Անցած 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր ցուցանիշն ավելացել է ավելի քան 13 հազարով և գերազանցել 5 միլիոն 300 հազարը:

Այս մասին հայտնում է RT-ն: Երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 13 493 դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 5 394 128:

Նշվում է, որ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 157 134 մարդ: Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է 4 835 915 վարակված անձ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները