Սուդանն ու Իսրայելը կքննարկեն առեւտրի եւ միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը

09:12   26 Հոկտեմբեր 2020    291

Սուդանն ու Իսրայելը կքննարկեն առեւտրի եւ միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն առաջիկա շաբաթների ընթացքում, հաղորդում է «Reuters»-ը՝ հղում անելով Սուդանի ԱԳՆ-ին:

ԱՄՆ միջնորդության շնորհիվ Սուդանը դարձել է երրորդ արաբական երկիրը, որն կարգավորում է հարաբերություններն Իսրայելի հետ վերջին երկու ամսվա ընթացքում: Սակայն երկրի ազդեցիկ քաղաքական ուժերը մերժել են այդ համաձայնագիրը: Խարթումի որոշ պաշտոնական ներկայացուցիչների կարծիքով՝ համաձայնագիրը պետք է հաստատվի երկրի անցումային խորհրդարանի կողմից, որը դեռեւս պետք է ձեւավորվի Սուդանի նախագահ Օմար Բաշիրին տապալելուց հետո:

Սուդանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սուդանի եւ Իսրայելի պատվիրակությունները կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում գյուղատնտեսության, ավիացիայի, առեւտրի եւ միգրացիայի շուրջ բանակցությունների նպատակով: Ընդ որում՝ հանդիպման մյուս մանրամասների եւ հստակ ժամկետների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Իսրայելում ապրում է ավելի քան 6000 սուդանցի, որոնց մեծ մասն անօրինական միգրանտներ են: Իսրայելի բոլոր նախորդ փորձերը նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձախողվել են ռազմական գործողությունների եւ դատավարությունների հետեւանքովՍուդանն ու Իսրայելը կքննարկեն առեւտրի եւ միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը

Սուդանն ու Իսրայելը կքննարկեն առեւտրի եւ միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն առաջիկա շաբաթների ընթացքում, հաղորդում է «Reuters»-ը՝ հղում անելով Սուդանի ԱԳՆ-ին:

ԱՄՆ միջնորդության շնորհիվ Սուդանը դարձել է երրորդ արաբական երկիրը, որն կարգավորում է հարաբերություններն Իսրայելի հետ վերջին երկու ամսվա ընթացքում: Սակայն երկրի ազդեցիկ քաղաքական ուժերը մերժել են այդ համաձայնագիրը: Խարթումի որոշ պաշտոնական ներկայացուցիչների կարծիքով՝ համաձայնագիրը պետք է հաստատվի երկրի անցումային խորհրդարանի կողմից, որը դեռեւս պետք է ձեւավորվի Սուդանի նախագահ Օմար Բաշիրին տապալելուց հետո:

Սուդանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սուդանի եւ Իսրայելի պատվիրակությունները կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում գյուղատնտեսության, ավիացիայի, առեւտրի եւ միգրացիայի շուրջ բանակցությունների նպատակով: Ընդ որում՝ հանդիպման մյուս մանրամասների եւ հստակ ժամկետների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Իսրայելում ապրում է ավելի քան 6000 սուդանցի, որոնց մեծ մասն անօրինական միգրանտներ են: Իսրայելի բոլոր նախորդ փորձերը նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձախողվել են ռազմական գործողությունների եւ դատավարությունների հետեւանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները