ԱՄՆ-ում հայտարարել են, որ «ուղիներ է փնտրում» ՌԴ-ը «բարեկամական գործընկեր» դարձնելու համար

11:11   26 Հոկտեմբեր 2020    163

Միացյալ Նահանգները հուսով է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը» եւ կհրաժարվի «ագրեսիայից»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթը:

«Թեեւ նախագահ (Դոնալդ) Թրամփը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, Ռոնալդ Ռեյգանից հետո ոչ մի նախագահ այդպիսի վճռականություն չի դրսեւորել Մոսկվայի նկատմամբ»,-Ուլիոթը հայտարարել է «Washington Post» թերթին:

«Նախագահ Թրամփը գիտի, որ խաղաղությունը ձեռք է բերվում ուժի օգնությամբ, իսկ մենք ուրիշ ճանապարհ ենք փնտրում Ռուսաստանի հետ՝ այն, որով Ռուսաստանը ձեռնպահ է մնում ագրեսիայից արտասահմանում եւ դառնում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարեկամական գործընկերը»,-հավելել է Ուլիոթը:

Նա նաեւ ասել է, որ ամերիկյան վարչակազմը «զգուշավոր լավատեսությամբ» է վերաբերվում Ռուսաստանի ու Չինաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկության համաձայնագրի ձեռքբերմանը: ԱՄՆ-ն անցյալում Ռուսաստանին մեղադրում էր ընտրություններին միջամտելու մեջ, Մոսկվան դա հերքում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները