«Հյուսիսային տարածքների խնդրին անհրաժեշտ է վերջակետ դնել»․ Ճապոնիայի վարչապետ

11:55   26 Հոկտեմբեր 2020    201

Ճապոնիայի վարչապետ Եսիհիդե Սուգան հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ տարածքային խնդրին վերջ դնել․ Տոկիոն Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայ կղզիներն իր «հյուսիսային տարածքներն» է համարում և ցանկանում է վերադարձնել դրանք։

«Հյուսիսային տարածքների խնդրին անհրաժեշտ է վերջակետ դնել՝ չթողնելով, որ այն ապագա սերունդների ուսերին մնա։ Ռուսասանի հետ ամենաբարձր մակարդակով անկեղծ տեսակետների փոխանակման միջոցով նպատակ ունենք համապարփակ կերպով զարգացնել ռուս-ճապոնական հարաբերությունները՝ ադ թվում խաղաղ պայմանագիր կնքել»,- նշել է Սուգան խորհրդարանի առջև ունեցած ելույթի ժամանակ։

Աղբյուրը նշում է, որ Սուգային նախորդող վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստանի հետ երկխոսության ջատագովն էր․ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր 27 հանդիպում է ունեցել։ 2018 թվականին Սինգապուրում նա փաստացի հրաժարվել է Ճապոնիայի բազային կուրսից, որի համաձայն՝ Ռուսաստանին 4 կղզու վերադարձի պահանջ էր ներկայացվում։ Այդ ժամանակ վարչապետը համաձայնել էր բանակցություններ անցկացնել Համատեղ խորհրդային-ճապոնական հռչակագրի հիման վրա, որում խոսվում էր միայն Հաբոմայի և Շիկոտանա կղզիների վերադարձի մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Տոկիոյի միջև չի կնքվել խաղաղության պայմանագիր և դրա ստորագրման հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասի՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայ կղզիների շուրջ չկարգավորված տարածքային վեճն է:

Ճապոնական կողմը Հարավային Կուրիլյան կղզիները անվանում է «հյուսիսային տարածքներ» և չի ճանաչում դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը: Մոսկվան, իր հերթին, չի ընդունում տարածքային վեճի փաստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիայի  


Վերնագիրի այլ պիտակները