Այդ մասին հայտնել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
«Կողմնակի ազդեցություններ են դիտվում պատվաստում ստացածների մոտավորապես 15 տոկոսի մոտ: Այսինքն՝ ինչպես դժվար չէ հասկանալ, պատվաստվածների 85 տոկոսը, համապատասխանաբար, այս պատվաստանյութը տանում է առանց որևէ կողմնակի ազդեցության և իրենց համար առանց որևէ անհարմարության»,- պատմել է Գինցբուրգը «Ռոսիա 24»-ի եթերում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Գամալեյայի կենտրոնի պատվաստանյութից հնարավոր կողմնակի ազդեցությունների թվում մասնագետը նշել է ջերմության բարձրացումը մինչև 38 աստիճան, երբեմն՝ գլխացավը, մկանների բութ ցավը և կարմրությունը պատրաստուկի ներարկման տեղում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Գինցբուրգ