Բելառուսի խոշոր գործարաններում սկսվել են բողոքի ակցիաներ

01:38   27 Հոկտեմբեր 2020    331

Բելառուսի մի շարք գործարաններում գործադուլներ ու բողոքի ցույցեր են սկսվել:

Ավելի վաղ գործադուլների կոչ էր անում բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան: Իսկ մինչ այդ ավարտվեց վերջնագրի ժամկետը, որը նա առաջադրեց Բելառուսի իշխանություններին:

Նշվում է, որ աշխատողների երթը տեղի է ունենում Ատլանտա սառնարանների արտադրության գործարանում և Մինսկի տրակտորների գործարանում: Բելկոմմունմաշի ինժեներները գործադուլ են անում: Մինսկի էլեկտրատեխնիկական գործարանում մի քանի արհեստանոցներ դադարեցրել են աշխատանքը: Մինսկի ավտոմոբիլային գործարանի դարբնոցը նույնպես դադարեցրել է աշխատանքը:

Հաղորդվում է, որ ի աջակցություն աշխատողների ակցիաներ են անցկացվել նաև մի շարք բուհերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները