ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցները

08:01   27 Հոկտեմբեր 2020    282

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նավթային հատվածի, այդ թվում՝ նավթի իրանական նախարարության դեմ պատժամիջոցները:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Իրանի նավթային հատվածի հիմնական դերակատարների նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» էլիտար ստորաբաժանմանն աջակցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նավթի նախարարը, Իրանի ազգային նավթային ընկերությունը եւ Իրանի ազգային տանկերային ընկերությունը այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ միասին հայտնվել են «սեւ ցուցակում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները