Թրամփը Սուդանը հեռացրել է միջազգային ահաբեկչությունները ֆինանսավորող երկրների ամերիկյան ցանկից

08:37   27 Հոկտեմբեր 2020    291

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել միջազգային ահաբեչությունը ֆինանսավորող երկրների ամերիկյան ցանկից հանել Սուդանը:

Այս մասին նշվում է Սպիտակ տան կողմից տարածած հայտարարությունում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Համաձայն Միացյալ Նահանգների օրենքների և Սահմանադրության, ես գրավոր վստահեցնում եմ, որ Սուդանի կառավարության նկատմամբ 1993-ի օգոստոսի 12-ին կայացած վճիռը չեղարկվում է»,- գրված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նաև նշվում է, որ Սուդանի կառավարությունը որևէ աջակցություն չի տրամադրել վերջին 6 ամիսների ընթացքում տեղի ունեցած միջազգային ահաբեկչական գործողություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները