Հռոմի քաղաքապետը հայտարարել է, որ մաֆիայի թիրախում է եղել

09:17   27 Հոկտեմբեր 2020    266

Իտալացի քաղաքական գործիչ, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հաղորդել է, որ հանցավոր կլանները ծրագրել էին սպանել իրեն և իր ընտանիքի անդամներին այն բանի համար, որ այս պաշտոնում ընտրվելուց հետո նա սկսել էր ակտիվորեն պայքարել հանցավորության դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է The Guardian- ը:

Հեռուստատեսային հարցազրույցում նա նշել է, որ հանցավոր գործունեությամբ հայտնի Կասամոնիկա ընտանիքը պատվիրել է հարձակվել իր վրա այն բանից հետո, երբ 2018 թվականին քաղաքային իշխանությունները քանդել են նրանց կողմից կառուցված որոշ ապօրինի վիլլաները:

«Մեզ հաղորդեցին, որ նրանք պատրաստվում են հարձակվել իմ և իմ ընտանիքի վրա», – ասել է նա՝ չմանրամասնելով:

Ռագին հավելել է, որ ինքը կռվել է նաև մաֆիայի երկու այլ հզոր կլանների`Սպադա և Մարանդո ընտանիքների հետ:

«Հռոմի որոշ շրջաններում մարդիկ մոտենում են ինձ և ասում, որ շարունակեմ պայքարել հանցավոր խմբավորումների դեմ, բայց հետո նրանք հեռանում են, վախենալով, որ իրենց կնկատեն», – նշել է նա՝ Canale 5-ին տված հարցազրույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմ  


Վերնագիրի այլ պիտակները