Թուրքիայի եւ Ղազախստանի Պնախարարները որոշել են համագործակցել

10:14   27 Հոկտեմբեր 2020    554

Նուր-Սուլթանում տեղի են ունեցել Ղազախստանի Պնախարար Նուրլան Երմեկբեեւի եւ Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարի բանակցությունները։

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են համագործակցել։ Նշենք, որ Թուրքիան համարվում է Ղազախստանի ռազմավարական գործընկերը։

Վերջին անգամ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարաբեւը Թուրքիա այցելել է 2018 թվականին, որի ընթացքում ստորագրվել են նաեւ ռազմական բնույթի համագործակցության հետ կապված փաստաթղթեր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Казинформ» լրատվական գործակալությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները