ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Բարեթը ստանձնել է պաշտոնը

12:33   27 Հոկտեմբեր 2020    225

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Էմի Քոնի Բարեթը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը, երդում է տվել Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ։

Արարողությունն անցել է Սպիտակ տան Հարավային բացատում. այն հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:

Ավելի վաղ հոկտեմբերի 26-ին Սենատը Բարեթին հաստատել է 52 ձայնով՝ 48-ի դիմաց:

Արարողության ընթացքում Դոնալդ Թրամփն այդ օրը համարել է «պատմական», գովաբանել է Բարեթի «անբասիր» տվյալները և հայտարարել, որ նրա նշանակումն առաջ է մղում ազատության, հավասարության և արդարության իդեալները:

Իր հերթին Բարեթը հավաստիացրել է, որ աշխատելու է ի բարօրություն երկրի, այլ ոչ թե հանուն որևիցե քաղաքական կուսակցության:

«Ես իմ աշխատանքը կատարելու եմ առանց վախի և կողմնապահության՝ անկախ քաղաքական ստորաբաժանումների և իմ սեփական նախասիրությունների: Ես սիրում եմ Սահմանադրությունը և ժողովրդավարական հանրապետությունը, որը հիմնադրվել է նրա շնորհիվ, և ես ինձ նվիրում եմ դրա պահպանմանը»,-հայտարարել էԷ նա:

Ինչպես սպասվում է, Բարեթը Գերագույն դատարանում տեղ կզբաղեցնի հոկտեմբերի 27-ին՝ թվով երկրորդ պաշտոնական երդումից հետո:

Բարեթի նշանակումը Թրամփի և հանրապետականների քաղաքական հաղթանակն է, այժմ Գերագույն դատարանում հանրապետական նախագահների կողմից վեց նշանակյալ կա, իսկ դեմոկրատների՝ միայն երեք նշանակյալ: Գերագույն դատարանը հաճախ է վերջակետ դնում իրավաբանական, սոցիալական և քաղաքական հարցերում: 2000 թվականին Ֆլորիդայում ձայների վերահաշվման կասեցման մասին որոշումը դե-ֆակտո որոշեց նախագահական ընտրությունների ելքը:

Դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, սենատոր Քամալա Հարիսը կարծիք է հայտնել, որ Էմի Քոնի Բարեթի նշանակումը Գերագույն դատարանում «հսկայական վնաս է» պատճառել: Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը դարձել է «արմատականորեն հանրապետական»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները