Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Բաքու և Երևան

15:31   27 Հոկտեմբեր 2020    698

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն, հաղորդում է Hayatsk.info-ն: Նրա խոսքով, այցի ընթացքում քննարկումներ կանցկացվեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Արաքչիի այցի ծրագրում բացի սահմանային շրջաններ այցելելուց, ներառված են Բաքուն, Մոսկվան, Երևանը և Անկարան», - ասված է հայտարարության մեջ:

Այցի ստույգ ամսաթիվը դեռ անհայտ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Բաքու   Երևան  


Վերնագիրի այլ պիտակները