Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ից մահացածների թվի ռեկորդ Է գրանցվել

16:10   27 Հոկտեմբեր 2020    407

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 տարածաշրջաններում կորոնավիրուսային վարակից մահացել Է 320 հիվանդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբը: Սա ռեկորդային ցուցանիշ Է երկրում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր. նախորդ առավելագույնը գրանցվել Է հոկտեմբերի 21-ին. այն ժամանակ հաղորդվել Է 317 մահացածի մասին:

Վերջին տվյալների համաձայն, մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել Է COVID-19-ի 16 հազար 550 նոր դեպք, ընդամենը երկրում կորոնավիրուսով վարակվել Է 1 մլն 547 հազար 774 մարդ: Նրանցից 26 հազար 589-ը մահացել Է, 1 մլն 158 հազար 940-ը՝ ապաքինվել: Աշխարհում COVID-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել Է 42,7 միլիոնը, ավելի քան 1,1 մլն մարդ մահացել Է: Հիվանդությունն առավել շատ տարածված Է ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում: Ռուսաստանը գտնվում Է չորրորդ հորիզոնականում, նրանց հաջորդում են՝ Ֆրանսիան, Արգենտինան եւ Իսպանիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները