ԱՀԿ-ն դպրոցների փակումը COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետ միջոց չի համարում

17:24   27 Հոկտեմբեր 2020    264

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն դպրոցների փակումը համարել է կորոնավիրուսի եմ պայքարի անարդյունավետ միջոց:

Հոկտեմբերի 27-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դպրոցների փակումը քիչ է նպաստում վարակի դեմ պայքարին, ուստի դրանք պետք է թողնել բաց,- նշել է նա:- Ամենամեծ ներգործության տակ են լինում այն երեխաները, որոնք ապրում են բարդ պայմաններում»: Ավելի վաղ Կլյուգեն համավարակի ժամանակ դպրոցների փակումը համարել է «1,6 միլիարդ դպրոցականների ուսուցման՝ ամենամեծ խախտումը պատմության մեջ ավելի քան 190 երկրներում» և պարզաբանել է, որ դպրոցները չեն եղել գլխավոր գործոնը վարակի տարածման հարցում:

Օգոստոսի 31-ին ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն անցկացրել է վիրտուալ հանդիպում մայր ցամաքի 53 երկրների համար, որը նվիրված էր դպրոցների բացմանը և COVID-19-ին, որտեղ քննարկվել են անվտանգ պայմաններում երեխաների ուսուցման ապահովման կոնկրետ գործողությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ   COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները