ԱՄՆ-ում պատրաստվում են ընտրություններից հետո հնարավոր անկարգություններին

17:58   27 Հոկտեմբեր 2020    245

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (ՆԱՆ) պատրաստվում է ընտրությունների ֆոնին հնարավոր քաղաքացիական անկարգություններին, ինչը խոշորածավալ բողոքի ցույցերին նախապատրաստվելու դաշնային եւ տեղական իշխանությունների համաձայնեցված ջանքերի մասն է:

Ուժեղացված նախապատրաստում են անցկացնում ԱՄՆ ՆԱՆ երկու գերատեսչություն՝ Ներգաղթային ու մաքսային ոստիկանությունը եւ Սահմանապահ-մաքսային ծառայությունը։ Հենց այս ստորաբաժանումներն էին ներգրավվել Պորտլենդում եւ Վաշինգտոնում անկարգությունների ճնշման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր թիմերը պատրաստ են անրաժեշտության դեպքում գործելուն»,- CNN-ին ասել է ներքին անվտանգության փոխնախարարի պաշտոնակատար Քեն Կուչինելին։ Նա հստակեցրել է, որ ԱՄՆ ՆԱ նախարարությունը «կոնկրետ տվյալներ չունի, որոնք կենթադրեին բռնության բռնկման որեւիցե կոնկրետ սպառնալիք»։

Ուժային գերատեսչությունում CNN-ի աղբյուրները հստակեցրել են, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում բողոքի զանգվածային ցույցերն ավելի հավանական են, քան Ջո Բայդենի ընտրվելու դեպքում։ ՆԱՆ գնահատմամբ՝ պարոն Թրամփի հաղթանակի դեպքում զանգվածային ցույցեր են սպասվում ամերիկյան խոշոր քաղաքներում, որտեղ կա դեմոկրատների մեծամասնություն, այդ թվում՝ Նյու Յորքում եւ Վաշինգտոնում։

ԱՄՆ-ում վերջին խոշոր զանգվածային ցույցերը բռնկվել էին այս ամռանը։ Պատճառը ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահն էր։ Իրավիճակի կարգավորման նպատակով տեղական իշխանություններին օգնելու համար ուղարկվել էին ազգային գվարդիայի մարտիկները։ Որոշ քաղաքներում անկարգությունների վերածված ցույցերը շարունակվել էին մի քանի ամիս։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները