Ստեֆանո Պիոլի. Իբրահիմովիչը զարմացնում է ինձ, սակայն նա ևս ունի հանգստի կարիք

18:04   27 Հոկտեմբեր 2020    282

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է շվեդ 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մարզավիճակի մասին:

«Մրցաշրջանի սկբնամասում այսքան գոլ խփելը երբեք հեշտ չի լինում: Զլատանը զարմացնում է ինձ իր ֆիզիկական վիճակով: Նա անցկացնում է նաև անհատական մարզումներ: Սակայն ժամանակ առ ժամանակ նա ստիպված է հանգստանալ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 3 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միլան  


Վերնագիրի այլ պիտակները