Իտալիայի ԱԳՆ-ն հանձնարարում Է ձեռնպահ մնալ արտասահման ուղևորություններից

18:09   27 Հոկտեմբեր 2020    245

Իտալիայի ԱԳ նախարարությունը քաղաքացիներին հանձնարարում Է արտասահման ուղեւորություններից ձեռնպահ մնալ Եվրոպայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի ֆոնին եւ կոչ Է անում հաշվի առնել հնարավոր խնդիրները հայրենիք վերադառնալիս:

«Հաշվի առնելով համաճարակաբանական իրադրության վատթարացումը Եվրոպայում՝ Իտալիայի ԱԳՆ-ն բոլոր հայրենակիցներին հանձնարարում Է խուսափել արտասահման ուղեւորություններից, բացի խիստ անհրաժեշտ պատճառներով ուղեւորությունները»,- ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, դիվանագետները չեն բացառում հետագա սահմանափակումներ մտցնելը, որոնք կարող են բարդացնել իտալացիների վերադարձը երկիր:

«Վերադառնալու հետ կապված նմանատիպ խնդիրներ՝ անհամեմատ ավելի լուրջ հետեւանքներով, կարող են առաջանալ Եվրամիության կազմի մեջ չմտնող պետություններ ուղեւորությունների դեպքում»,-ասվում Է նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Ամռանն Իտալիան երկիր մուտքի եւ 16 պետություններից տարանցման ժամանակավոր արգելք Էր սահմանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները