Չեխիայում հոկտեմբերի 28-ից պարետային ժամ Է սահմանվում

18:22   27 Հոկտեմբեր 2020    256

Չեխիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում ամեն օր պարետային ժամ սահմանել 21:00-ից մինչեւ 05:00-ն, քանի որ մյուս միջոցառումները, որոնք ուղղված են COVID-19-ը զսպելուն, ցանկալի արդյունք չեն տվել:

Հոկտեմբերի 27-ին հաղորդել են եվրոպական զանգվածային լրատվամիջոցները:

Երկրում ավելի վաղ Էլ են գործել անվտանգության հատուկ միջոցներ, որոնք կոչված Էին վիրուսը զսպելուն, բայց իշխանություններն ընդունել են, որ դրանք չեն աշխատել, ուստի որոշում Է ընդունվել, որ չորեքշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 28-ից, պարետային ժամ սահմանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին օրվա ընթացքում երկրում, որտեղ ապրում Է մոտավորապես 10,6 մլն մարդ, հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք: Ընդամենը Չեխիայում հաշվում Է մոտավորապես 163 հազար հիվանդ, որոնք դեռ չեն ավարտել COVID-19-ից բուժումը: Միեւնույն ժամանակ ավելի քան 5,6 հազար մարդ հոսպիտալացվել Է, նրանցից 800-ը գտնվում Է ծանր վիճակում: Չեխիայում համավարակի սկսվելուց ի վեր մահացել Է կորոնավիրուսով հիվանդ 2 հազար 365 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները