Մոսկվան ու Թեհրանը հոկտեմբերի 29-ին կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում

18:55   27 Հոկտեմբեր 2020    470

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին Մոսկվա կայցելի հոկտեմբերի 29-ին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Արաղչիի այցի նպատակն է քննարկումներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախատեսված են այցելություններ նաև Բաքուն ու Երևան: Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները