Եգիպտոսում պարզում են զբոսաշրջիկների վրա շնաձկան հարձակվելու հանգամանքները

19:35   27 Հոկտեմբեր 2020    272

Եգիպտոսի իշխանություններն ուսումնասիրում են այն հանգամանքները, որոնց դեպքում Կարմիր ծովում շնաձուկը հարձակվել է ուկրաինացի զբոսաշրջիկների ընտանիքի և նրանց էքսկուրսավարի վրա:

Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 25-ին Ռաս-Մոհամեդի շրջանում (Հարավային Սինայ) երեք մարդ գրոհի է ենթարկվել շնաձկան կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերատեսչության տվյալներով՝ սուզորդները վերքեր են ստացել և հոսպիտալացվել: Վնասվածքների բնույթի մասին գերատեսչությունը չի հաղորդում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հետաքննություն է տարվում եւ պարզվում են կատարվածի պատճառները: Սոցցանցերում գրում են, որ ծովային գիշատչից տուժել է ուկրաինացի երկու զբոսաշրջիկ՝ մայրը և 13-ամյա որդին, ինչպես նաև նրանց ուղեկցող էքսկուրսավարը: Շարմ Էշ Շեյխում ընդունող ընկերությունը հաստատել է այդ տեղեկատվությունը, հավելելով, որ դեռահասը զրկվել է ձեռքից: Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը Ռաս-Մոհամեդի ծովային արգելոցի շրջանում 48 ժամով դադարեցրել է բոլոր բեռնումները, որպեսզի համոզվի, որ «դա հարձակումների շարք չէ»:

Ընդունող տուրիստական ընկերությունների տեղեկատության համաձայն, Շարմ Էշ Շեյխում մի քանի լողափեր փակ են: Բայց դա կապված է ոչ թե գիշատչի գրոհի հետ, այլ ծովում ուժեղ քամու հետ, որի պատճառով հայտարարվել է փոթորկի նախազգուշացում և չեղարկվել են ծովային Էքսկուրսիաները: Եգիպտոսի իշխանությունները չեն բացառում, որ շնաձկանը գտնելու որոշում կընդունվի, ինչպես դա տեղի էր ունեցել տասը տարի առաջ: 2010 թվականի դեկտեմբերին մի շարք հարձակումներ էին տեղի ունեցել Շարմ Էշ Շեյխի առողջարանի լողափից ոչ հեռու: Երկու շաբաթում վիրավորվել են չորս զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Ուկրաինայից, զոհվել է Գերմանիայից ժամանած հանգստացողներից մեկը: Այն ժամանակ շրջակա միջավայրի նախարարության հատուկ խմբին հաջողվել է գտնել 2,25 մետր երկարությամբ մի շարք շնաձկների, որոնք հարձակվել են մարդկանց վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները