Շաբաթվա վերջին Գերմանիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը հավանաբար կհասնի օրական 20 000-ի

20:04   27 Հոկտեմբեր 2020    244

Շաբաթվա վերջին Գերմանիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը, ամենայն հավանականությամբ, կհասնի օրական 20 000-ի, հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք գործ ունենք էքսպոտենցիալ աճի հետ»,- ասել է Ալթմայերը Բեռլինում կայացած գերմանա-ֆրանսիական վիրտուալ տնտեսական համաժողովին: «Գերմանիայում նախորդ շաբաթվա համեմատ վարակման նոր դեպքերի թիվն աճել է 70-75 տոկոսով»:, տեղեկացնում է Hayatsk.info

Երեքշաբթի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 11409-ով: Համեմատության համար նշենք, որ նախորդ երեքշաբթի գրանցվել էր 6868 դեպք, իսկ շաբաթ օրը` 14 714 դեպք:

Ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ նոր վարակման դեպքերի թվի աճը «շատ մտահոգիչ է», եւ իշխանությունները ստիպված էին արագորեն որոշիչ քայլեր ձեռնարկել երկրորդ ալիքը կասեցնելու համար: «Լրացուցիչ միջոցառումները պետք է լինեն հասցեական եւ նպատակային»,- ասել է Շոլցը:

«Մեր երկիրն իրեն դեռ վատ չի զգում կորոնավիրուսի համավարակի ընթացքում, եւ առաջիկա շաբաթներին պարզ կդառնա` արդյոք դա այդպես էլ կմնա: Ամեն ինչ մեր ձեռքում է»,- հավելել է նա:

Մերկելը եւ Գերմանիայի 16 երկրների ղեկավարները չորեքշաբթի բանակցություններ կանցկացնեն` լրացուցիչ միջոցների վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները