ՄԱԿ. 2020 թվականին աշխարհում ուղիղ արտասահմանյան ներդումները կնվազեն 30-40 տոկոսով

20:47   27 Հոկտեմբեր 2020    252

2020 թվականին աշխարհում ուղիղ արտասահմանյան ներդումները կնվազեն 30-40 տոկոսով, սակայն անկումը կարող է էլ ավելի ուժեղ լինել՝ մոտ 50 տոկոս՝ պանդեմիայի երկրորդ ալիքի պատճառով: Նման կանխատեսում է արել Առեւտրի եւ զարգացման ՄԱԿ համաժողովը (ԱԶՄՀ):

Նշվում է, որ 2020 թվականի առաջին երեք եռամսյակներում ֆինանսական ինդիկատորները համապատասխանում են հունիսին արված կանխատեսումներին: «2020 թվականի կանխատեսումները լի են անորոշությամբ: Հաշվի առնելով պանդեմիայի երկրորդ ալիքը որոշ զարգացած երկրներում, անկումը՝ գրեթե 50 տոկոս, որը գրանցվել է 2020 թվականի առաջին կիսամյակում, կարող է ձգձգվել»,-նշում են փորձագետները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱԶՄՀ տվյալներով՝ ուղիղ արտասահմանյան ներդումների ոլորտում իրավիճակի զարգացումը կախված կլինի առողջապահական ոլորտում ճգնաժամի տեւողությունից եւ պանդեմիայի տնտեսական հետեւանքների դեմ պայքարի հարցով քաղաքական գործողությունների արդյունավետությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱԶՄՀ տվյալներով 2020 թվականի առաջին կիսամյակում ուղիղ արտասահմանյան ներդումների անկումը կազմել է 49 տոկոս՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, քանի որ աշխարհում լոքդաունները դանդաղեցրել են առկա ներդրումային ծրագրերը, իսկ խորը ռեցեսիայի հեռանկարը հանգեցրել է նոր ծրագրերի վերագնահատման:

Այս տարվա առաջին կիսամյակում ուղիղ արտասահմանյան ներդրումների զգալի կրճատումը գրանցվել է արդյունաբերական զարգացած երկրներում՝ 75 տոկոսով, մինչեւ 98 միլիարդ դոլար: Հյուսիսային Ամերիկայում ուղիղ արտասահմանյան ներդրումները նվազել են 56 տոկոսով, մինչեւ 68 միլիարդ դոլար: Զարգացող երկրներում առաջին կիսամյակում անկումը կազմել է 16 տոկոս, ինչը փորձագետների խոսքով՝ քիչ է, քան ակնկալվում էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները