Իսպանիայում գործազրկության մակարդակը հասել է 16,3 տոկոսի

21:04   27 Հոկտեմբեր 2020    251

Իսպանիայում երրորդ եռամսյակում գործազուրկների թիվը աճել է 355 հազարով, ինչի հետեւանքով գործազրկության ընդհանուր մակարդակն աճել է՝ 15,3 տոկոսից հասնելով մինչեւ 16,3 տոկոսի, քանի որ կորոնավիրուսի դեպքերի թիվը եւ նոր սահմանափակումները վնաս են հասցնում տնտեսության զարգացմանը, փոխանցում է AP-ն։

Ազգային վիճակագրական ինստիտուտը հայտարարել է, որ Իսպանիայում գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է 3,7 մլն։

Այս ամիս ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր հաջորդ երեք տարիներին 800 հազար աշխատատեղ ստեղծելու նպատակով 140 մլրդ եվրո օգնություն հատկացնելու ծրագրերի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իսպանիայի կառավարությունն ակնկալում է, որ երկրի տնտեսությունն այս տարի կկրճատվի 11,2 տոկոսով։ Որոշ հատվածներում, ինչպես՝ տուրիզմի, անկումը կարող է հասնել 25 տոկոսի։ Պաշտոնատար անձինք կանխատեսում են այս եւ հաջորդ տարի գործազրկության մոտ 17 տոկոսի մակարդակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները