YouTube-ը նոր գործառույթներ է ավելացրել բջջային հավելվածում

21:06   27 Հոկտեմբեր 2020    280

YouTube վիդեոսերվիսը թարմացրել է իր բջջային հավելվածը եւ փլեյերի կառավարման նոր եղանակներ է ավելացրել, այդ թվում` նոր ժեստեր, ինչպես նաեւ մի քանի նոր գործառույթ:

Այժմ մեծ էկրանով ռեժիմ մուտք գործելու համար բավական է պարզապես քաշել տեսանյութը, նույն կերպ նույն կերպ դուրս գալ դրանից: Բացի այդ ինքնանվագարկման եւ սուբտիտրերի միացման կոճակներն այժմ գտնվում են հավելվածի վերեւի մասում, գրում է «Կոմերսանտ»-ը:

Այժմ կարող եք փոխել ժամանակի նշանը, որպեսզի այն ցույց տա, թե որքան ժամանակ է անցել տեսանյութում եւ որքան ժամանակ է մնացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր հավելվածը վերնագրեր է ավելացրել տեսանյութերին, դրանում ավելի արագ կողմնորոշվելու եւ անհրաժեշտ հատվածը գտնելու համար: YouTube-ը նաեւ գործողությունների մի քանի նոր հուշումներ է ավելացրել, որոնք օգտվողին կառաջարկեն պտտելբջջային սարքը կամ օգտագործել VR սաղավարտը` տեսանյութի մեջ ավելի լավ ընկղմվելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: YouTube  


Վերնագիրի այլ պիտակները