ՖԻՖԱ-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

21:18   27 Հոկտեմբեր 2020    315

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ջանի Ինֆանտինոյի կորոնավիրուսի թեստի պատասխանը եղել է դրական, նա հիվանդությունը տանում է թույլ արտահայտված սիմպտոմներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՖԻՖԱ-ի նախագահը 10 օր կինքնամեկուսանա, այնուհետև կրկնակի թեստ կհանձնի: Ինֆանտինոյի հետ վերջին օրերին շփում ունեցած անձինք կինքնամեկուսանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՖԻՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները