CBS-ի հաղորդավարուհու ընտանիքի անդամին սպառնացել են պատժել Թրամփի հետ նրա հարցազրույցից հետո

22:00   27 Հոկտեմբեր 2020    317

CBS հետուստաալիքի «60 րոպե» հաղորդման հաղորդավարուհի Լեսլի Սթոլի ընտանիքի անդամին սպառնացել են ֆիզիկական դատաստանով՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նա ձայնագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցը:

Լրագրողին եւ նրա ընտանիքին թիկնապահներ են տրամադրել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով TMZ պորտալին:

«Բազմաթիվ աղբյուրներից մեր ստացած տեղեկատվության համաձայն, CBS-ն այժմ ապահովում է Սթոլի շուրջօրյա անվտանգությունը` կապված նրա ընտանիքի անդամներից մեկի ստացած սպառնալիքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: «Մեզ պատմեցին, որ հեռուստաալիքը ապահովում է անվտանգության աշխատակիցներին, ովքեր այժմ հետեւում են Լեսլիի եւ նրա ընտանիքի անդամների տներին: Նրանք ուղեկցում են նրանց, եթե դուրս են գալիս տնից», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պորտալի, սպառնալիքը ստացվել է հոկտեմբերի 22-ի առավոտյան՝ այն հարցազրույցի ձայնագրությունից մի քանի օր անց, որը հանկարծ ընդհատել էր Թրամփը, եւ մի քանի ժամ առաջ այն բանից, երբ նախագահը հրապարակել էր Սթոլի հետ իր զրույցի տեքստը: Ի սկզբանե նախատեսված էր, որ այն եթեր հեռարձակվի անցած կիրակի:

Հարցազրույցի ընթացքում Թրամփին դուր չի եկել հեռուստահաղորդավարուհու հարցերի միտումնավորությունը, ով, նրա կարծիքով, փորձել է նսեմացնել իրեն՝ գոհացնելու համար նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակցին, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենին: 45 րոպե զրույցից հետո նախագահն ընդհատել է հարցազրույցը՝ ասելով, որ հեռուստաընկերությունն «արդեն բավականաչափ նյութ ունի»: Շուտով Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ մտադիր է «ճշգրտության համար» հարցազրույցը հրապարակել նախքան դրա եթեր հեռարձակումը, ինչը եւ նա հինգշաբթի օրը արել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   CBS  


Վերնագիրի այլ պիտակները