«Բարսելոնայի» նախագահն ու տնօրենների խորհրդի անդամները հրաժարական են տվել

23:19   27 Հոկտեմբեր 2020    317

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհրդի անդամները հրաժարական են տվել, հայտնում են իսպանական պարբերականները:

Խոսեպ Բարտոմեուի և տնօրենների խորհրդի անդամների հրաժարականի պատճառն ակումբի պաշտոնական անդամների անվստահությունն է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում կանցկացվեն ակումբի նախագահի ընտրություններ:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2014 թվականից՝ Սանդրո Ռոսելի հրաժարականից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները