Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

23:38   27 Հոկտեմբեր 2020    381

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հացերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ ձեռքբերման եւ ճգնաժամի ապաէսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ ևս իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների միջեւ համակարգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները