Ժոզեպ Բարտումեուն հրաժարական է տվել «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնից

00:12   28 Հոկտեմբեր 2020    331

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոզեպ Բարտումեուն հրաժարական է տվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Goal.com» կայքը: Նշվում է, որ տնօրենների խորհրդի բոլոր անդամները ևս լքում են իրենց պաշտոնները:

Կայքն ընդգծում է, որ Բարտումեուի հրաժարականը տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բարսելոնա»-ի՝ Մյունխենի «Բավարիա»-ից 8-2 հաշվով կրած պարտությունից և թիմի առաջատար Լիոնել Մեսիի՝ ակումբը լքելու ցանկություն հայտնելուց ամիսներ անց:

Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Մեսին չհեռացավ, քանի որ չցանկացավ ակումբը դատական գործընթացների մեջ ներքաշել, Բարտումեուի գործողություններն ու քայլերը շարունակում էին մնալ ուշադրության կենտրոնում և ենթարկվել քննադատությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները