Լավրովը ինքնամեկուսացվել է՝ COVID-19-ով վարակակրի հետ շփվելուց հետո

00:23   28 Հոկտեմբեր 2020    276

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելու պատճառով ինքնամեկուսացման մեջ կլինի, նախարարի ինքնազգացողությունը լավ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչությունը:

«COVID-19-ով վարակվածի հետ շփվելու կապակցությամբ Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացման մեջ կլինի: Նախկինում նշանակված այցերն ու հանդիպումները տեղափոխվել են: (Նախարարի) ինքնազգացողությունը լավ է»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները