Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 75 մարդ է մահացել, ինչը մայիսի 31-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է

01:17   28 Հոկտեմբեր 2020    294

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 75 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 6578 մարդ է մահացել:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 405 352 դեպք է գրանցվել, 4312-ը՝ վերջին մեկ օրում, 296 474 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները