«Բարսելոնան» հայտարարեց ակումբի նախագահի հրաժարականի մասին

08:02   28 Հոկտեմբեր 2020    294

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և տնօրենների խորհրդի անդամների հրաժարականի մասին:

«Բարսելոնայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական է ներկայացրել՝ հաշվի առնելով ակումբի պաշտոնական անդամների հայտնած անվստահությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակումբի կանոնադրությամբ՝ նախագահի հրաժարականին հաջորդող 90 օրերի ընթացքում պետք է տեղի ունենան նոր նախագահի ընտրություններ:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2014 թվականից՝ Սանդրո Ռոսելի հրաժարականից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները