ԱՄՆ-ը եւ Եվրոպան մերձլուսնային կայանի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

08:16   28 Հոկտեմբեր 2020    216

NASA-ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) Gateway մերձլուսնային կայանի ստեղծման գործում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ամերիկյան տիեզերական գործակալությանը:

«Երեքշաբթի օրը ստորագրված համաձայնագիրը նշանավորում է գործակալության առաջին պաշտոնական հանձնառությունը` Artemis առաքելությունների շրջանակում դեպի Լուսին միջազգային անձնակազմեր արձակելու մասին»,- նշել է NASA-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԵՏԳ-ն կստեղծի բնակելի եւ լիցքավորող մոդուլներ, ինչպես նաեւ կապ կապահովի կայանի եւ Լուսնի միջեւ:

Ավելին, ԵՏԳ-ն երկու եվրոպական սպասարկման մոդուլ կտրամադրի NASA-ի Orion անձնակազմով տիեզերանավի համար, որը կապահովի պարկուճը էներգիայով, ջրով եւ թթվածնով:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները