Իտալիայում COVID-19-ով վարակման դեպքերի նվազումից հետո նոր հակառեկորդ է գրանցվել

08:25   28 Հոկտեմբեր 2020    261

Իտալիայում, վերջին մեկ օրվա ընթացքում, գրեթե 22 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով. սա ամենամեծ ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:

Այս մասին հաղորդում է ANSA-ն: Առողջապահության նախարարության տվյալներով, անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21.994 նոր դեպք, թեստավորվել է 174.398 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախորդ օրը գրանցվել էր վարակման ավելի քան 17.000 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 221 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները