ԱՄՆ Թեննեսսի նահանգում դպրոցական ավտոբուսը բախվել է ոստիկանական մեքենային. կա 2 զոհ

08:41   28 Հոկտեմբեր 2020    242

ԱՄՆ Թեննեսի նահանգում աշակերտների տեղափոխող ավտոբուսը բախվել է պարեկա-պահակակետային ծառայության ավտոմեքենային. 2 մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, նահանգապետ Բիլլ Լին հայտնել է, որ վթարի հետևանքով կան նաև վիրավորներ:

Զոհերի մեկը 7-ամյա աշակերտ է: Վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կինս և ես խորապես ցավում ենք աշակերտական ավտոբուսի վթարի հետևանքով եղած զոհերի և վիրավորների համար»,- գրել է նա թվիթերում:

Թեննեսիի կրթության վարչությունը հաստատել է աշակերտական ավտոբուսի վթարի ենթարկվելու մասին լուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները